armtimes.com: Երեւան-Գյումրի ավտոճանապարհին «Գազել»-ի կողաշրջվելու հետեւանքով 14 տուժածներից 10-ը գտնվում են «Արմենիա» ՀԲԿ-ում։ Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Այս մասին հայտնեց «Արմենիա» ՀԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Աշոտ Կյուրինյանը։ Նա նշեց, որ 10-ից 6-ը վերակնեդանացման բաժանմունքում են, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանց այժմ վիրահատում են։ «Իսկ 4 հոգին հենց հիմա հետազոտման փուլում են»։
Վիրաբույժի փոխանցմամաբ՝ տուժածների թվում մեծահասկաներ չկան, հիմնականում միջին տարիքի անձինք եւ երիտասարդներ են։
«Երկու հոգին երիտասարդ են։ Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ տուժածները Թալինում գործ անելու են գնալիս եղել, խնձոր հավաքելու կամ ինչ-որ այլ աշխատանք կատարելու»-ասաց Կյուրղինյան։
comment.count (0)