tert.am: Նոյեմբերի 23-ին Ստամբուլից ժամանած տուրիստական ավտոբուսը ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարի և բռնկվել Բուլղարիայի «Ստրումա» ավտոմայրուղում: Ինչպես իրադարձությունների վայրից հաղորդում Է ԲԳՆԵՍ գործակալությունը, միջադեպը տեղի Է ունեցել մոտավորապես 03:00-ին (Երևանի ժամանակով 05:00-ին), պատահարի տեղում զոհվել Է 46 մարդ, այդ թվում 12 երեխա:
Ինչպես հաղորդվում է, ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել Է 52 մարդ: Վթարից հետո ավտոբուսը բռնկվել է:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ զոհվածները Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ են
comment.count (0)