tert.am: Հարավային Աֆրիկայում «Անա» արևադարձային փոթորիկն ավելի քան 70 մարդու կյանք է խլել։ Մադագասկարում առնվազն 48 մարդ է զոհվել, 130 000-ը ստիպված են եղել լքել իրենց տները ջրհեղեղի պատճառով, գրում է BBC-ն։
Մալավիում առնվազն 11 մարդ է մահացել։ Երկրում տեղի է ունեցել հոսանքազրկում, որոշ տարածքներ հայտարարվել են տարերային աղետի գոտի։
Մոզամբիկը հայտնել է 18 մահվան մասին։
comment.count (0)