armenpress.am: Դեկտեմբերի 9-ին Մեքսիկայի հարավում բեռնատարի հետ պատահած ճանապարհա-տրանսպորտային պատահարի զոհերի թիվը, որը միգրանտներ Էր տեղափոխում, գերազանցել Է 50-ը: Այդ մասին ասված Է հանրապետության Գլխավոր դատախազության՝ հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել Էր 49 զոհվածների եւ գրեթե 60 տուժածների մասին:
«Ներկայումս հայտնի Է 53 մարդու մահվան մասին, եւս երեքը ծանր վնասվածքներ են ստացել»,- նշված Է փաստաթղթում:
Կցանքով բեռնատարը, որի մեջ գտնվում Էին Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներից գաղթածներ, բախվել Է հենապատին եւ շրջվել Չյապա դե Կորսոյի շրջանում՝ Չյապասի հարավային նահանգի վարչական կենտրոն Տուստլա Գուտիերես քաղաքից ոչ հեռու:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ցավակցություն Է հայտնել զոհված օտարերկրացիների հարազատներին եւ մերձավորներին եւ կարգադրել Է ամբողջ անհրաժեշտ օգնությունը ցույց տալ տուժածներին:
Դրա համար տարածաշրջան Է ուղարկվել աշխատանքային խումբ՝ քաղաքացիական պաշտպանության ուժերի ազգայն համակարգող Լաուրա Վելասկեսի գլխավորությամբ: Նախնական տվյալներով՝ Հունդուրասից եւ Գվատեմալայից ժամանած միգրանտները պատրաստվում Էին հասնելու մինչեւ ԱՄՆ-ի հետ սահման: Չյապասի նահանգապետ Ռուտիլիո Էսկանդոնը հայտնել Է, որ իշխանությունները ողբերգության հանգամանքների մանրազնին հետաքննություն կանցկացնեն: Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեին հայտարարարել Է զոհվածների մարմինները հայրենիք վերադարձնելու գործում օգնելու պատրաստակամության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)