Սաակաշվիլիի բժիշկները որոշում են կայացրել նրա կանխարգելիչ հոսպիտալացման մասին |azatutyun.am|
13:00 - 20 հոկտեմբերի, 2021

Սաակաշվիլիի բժիշկները որոշում են կայացրել նրա կանխարգելիչ հոսպիտալացման մասին |azatutyun.am|

azatutyun.am: Խորհրդակցության արդյունքում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջությունը վերահսկող բժիշկները որոշում են կայացրել նրա կանխարգելիչ հոսպիտալացման մասին: Այս մասին հայտարարել է Սաակաշվիլիի բժիշկներից Նիկոլոզ Կիպշիձեն:

Հայտնի է, որ Արդարադատության նախարարությունն արդեն համաձայնել է նման միջոցին: Կիպշիձեն ասել է, որ այսօր կհանդիպի երրորդ նախագահի հետ։ «Միայն այն դեպքում, եթե նա համաձայնի, հնարավոր կլինի նրան տեղափոխել կլինիկա», - ընդգծել է բժիշկը։

Դե իսկ իշխանությունները հայտարարել են, որ մտադիր չեն զիջումների գնալ և ազատել Սաակաշվիլիին, ու նա պետք է ամբողջությամբ կրի պատիժը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել