Վրաստանում 4-րդ մարդուն են ձերբակալել Սաակաշվիլիի՝ սահմանի անօրինական հատման գործով |tert.am|
15:00 - 20 հոկտեմբերի, 2021

Վրաստանում 4-րդ մարդուն են ձերբակալել Սաակաշվիլիի՝ սահմանի անօրինական հատման գործով |tert.am|

tert.am: Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ սահմանի անօրինական հատման մասին գործի հետաքննության շրջանակում 4-րդ կասկածյալին են ձերբակալել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մեջբերելով գերատեսչության հաղորդագրությունը:

«Ոստիկանությունը Միխեիլ Սաակաշվիլիի գործի հետաքննության շրջանակում ևս մեկ մարդու է ձերբակալել՝ հանցագործության քողարկման մեղադրանքով: Դատարանի որոշմամբ՝ որպես մեղադրյալ ձերբակալվել է 1989 թվականի ծնված Գ.Ն.-ն: Նույն մեղադրանքով իրավապահներն ավելի վաղ երեք մարդու էին ձերբակալել»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել