Քաղաքապետարանի մոտ երեկ` մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ երեկ «Նիվա» մակնիշի մեքենան բարձրացել է քաղաքապետարանի գլխավոր մուտքի աստիճաններով ու տեւական ժամանակ կայանել դռների դիմաց։
Վարորդը փորձել է մեքենայի վրա բենզին լցնել եւ հրկիզել այն, բայց չի հասցրել: Նրան բերման են ենթարկել ոստիկանություն:
Tert.am-ի տեղեկություններով՝ մեքենայի վարորդը դիմել է այդ քայլին, քանի որ քաղաքապետարանից ցանկացել են վերջինիս խանութը քանդել:
comment.count (0)