Տիգրանաշենի ոլորանների հատվածում ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարն ընկել է ձորը. կա մեկ զոհ
16:26 - 29 հոկտեմբերի, 2021

Տիգրանաշենի ոլորանների հատվածում ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարն ընկել է ձորը. կա մեկ զոհ

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 29-ին, ժամը 11։53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, ռուսական զինուժի ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշելով, որ  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում, ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր։

Փրկարարները դադարեցրել են բեռնատարի դիզելային վառելիքի արտահոսքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել