Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2193 նոր դեպք․ 52 մարդ մահացել է
11:17 - 30 հոկտեմբերի, 2021

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2193 նոր դեպք․ 52 մարդ մահացել է

Հոկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 14 574 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2193 նոր դեպք։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ 

«Ունենք 1587 առողջացած, 52 մահվան դեպք։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 306739 դեպք, որոնցից 267514-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31650 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6284 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1291 է:

Ընդհանուր կատարվել է 2 080 843 թեստավորում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել