«Միտում չունենք միանշանակ մերժելու ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունները»․Ալեն Սիմոնյան |armenpress.am|
06:13 - 11 մարտի, 2019

«Միտում չունենք միանշանակ մերժելու ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունները»․Ալեն Սիմոնյան |armenpress.am|

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը չի պատրաստվում ընդդիմության՝ կառավարության բացասական եզրակացությունը ստացած բոլոր օրենսդրական նախաձեռություններին խորհրդարանում դեմ քվեարկել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: 

Ազգային ժողովը նախորդ քառօրյա նիստում չընդունեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից առաջադրված երկու նույնաբովանդակ օրենսդրական նախաձեռնությունները: Դրանցով առաջարկվում էր նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել որպես մեկ ու կես օր: Նախագծերի չընդունումից հետո ընդդիմադիր որոշ գործիչներ քննադատություններ հնչեցրին՝ մասնավորապես նշելով,  որ իշխանական խմբակցությունը շարունակում է նախորդ իշխանությունների քաղաքականությունը՝ չի ընդունում կառավարության բացասական եզրակացությամբ նախագծերը: 

Ալեն Սիմոնյանը հերքեց նման մոտեցմամբ առաջնորդվելը։ «Եթե մենք համաձայն չենք մի նախագծի համար, նշանակում է իշխանությունը մերժո՞ւմ է: Քառօրյայում ընդդիմության կողմից եղան օրենսդրական նախաձեռնություններ՝ ուսման վարձի տարաժամկետմանը և զինվորական ծառայությունից խուսափածներին վերաբերող, որոնք ընդունվեցին: Իսկ նախնական կալանքի մեկ օրը որպես մեկ ու կես հաշվելու մասին նախագծի հետ կապված մենք աշխատում ենք»,-ասաց Սիմոնյանը: 

armenpress.am

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել