ՌԴ-ն մեր տարածաշրջանում Հայաստանի առումով ինչ կորցնում է, իր քայլերի պատճառով է. Ալեն Սիմոնյան
12:54 - 21 հունվարի, 2025

ՌԴ-ն մեր տարածաշրջանում Հայաստանի առումով ինչ կորցնում է, իր քայլերի պատճառով է. Ալեն Սիմոնյան

ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար տնտեսական առումով ձեռնտու կառույց է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք որևիցե միտում չունենք ԵԱՏՄ-ն լքելու»,- նշեց Սիմոնյանը:

Ապա Սիմոնյանն անդրադարձավ ԵՄ-ին միանալու գործընթացի վերաբերյալ ռուսական կողմի արձագանքներին:

«Այն, ինչ ՌԴ-ն մեր տարածաշրջանում Հայաստանի առումով կորցնում է, դա Ռուսաստանի քայլերի պատճառով է և Ռուսասատանի՝ մեզ տարածաշրջանում մենակ թողնելու և տարածաշրջանից հեռանալու պատճառով է: Եվ մեղադրել Հայաստանին, որ փորձում է իր անվտանգությունն ու գոյությունը ապահովել, չի կարող որևիցե երկիր»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում»,- ասաց Սիմոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել