Վրաստանի ՆԳՆ-ն մեկնաբանել է՝ ինչու են Սաակաշվիլիի բանտի մոտ հատուկջոկատայիններ հայտնվել |tert.am|
15:53 - 30 հոկտեմբերի, 2021

Վրաստանի ՆԳՆ-ն մեկնաբանել է՝ ինչու են Սաակաշվիլիի բանտի մոտ հատուկջոկատայիններ հայտնվել |tert.am|

tert.am: Հատուկ նշանակության ջոկատայինների մուտքը բանտ, որտեղ ներկա պահին գտնվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պայմանավորված է սովորական ռոտացիայով:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման մեկնաբանություն են արել երկրի ՆԳՆ-ից: «Բնականաբար, աշխատակիցները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, և այսօր ռոտացիայի ժամանակ ԶԼՄ-ները ֆիքսել են այդ տեսարանը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ վրացական հեռուստաալիքներից մեկը տեղեկացրել էր, որ Ռուսթավի բանտի մոտակայքում հատուկջոկատայինների խմբեր են հայտնվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել