1lurer.am: Դեպի Շուռնուխ և Որոտան գնացող լրացուցիչ ճանապարհներ են հիմա կառուցվում։ Այս մասին այսօր ԱԺ միջանցքներում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Մենք զուգահեռ և՛ Տաթև-Աղվանին կառուցեցինք, հիմա կառուցում ենք Շուռնուխին առանձին մոտեցող ճանապարհ, Որոտանին առանձին, Բարձրավանին առանձին ճանապարհներ։ Սա առաջնահերթ արեցինք: Եվ հետագայում մտածում ենք նաև այն ոլորանները, որոնք վիճարկվող են, դրանք շրջանցող հատվածներ կառուցել, որպեսզի Մ2-ի հետ կապված ընդհանրապես խնդիր չունենանք»,- ասաց Սանոսյանը։
Հարցին՝ արդյոք ճանապարհների հետ կապված իրավիճակը չի՞ մտահոգում իրանցի գործընկերներին, և ի՞նչ տնտեսական խնդիրներ է առաջացրել ստեղծված իրավիճակը, նախարարը պատասխանեց՝ տնտեսական խնդիրներ առաջացրել է, իրենք էլ են մտահոգ։
«Հանդիպումների ընթացքում քննարկվում է՝ ինչ հնարավոր տարբերակներ կան, ինչպես կարող ենք խնդիրները կարգավորել»,- ասաց Գնել Սանոսյանը։
Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
comment.count (0)