Թշնամին Կարմիր շուկայի ուղղությամբ անկանոն կրակ է բացել. ՊԲ խոսնակ |artsakhpress.am|
19:21 - 02 նոյեմբերի, 2021

Թշնամին Կարմիր շուկայի ուղղությամբ անկանոն կրակ է բացել. ՊԲ խոսնակ |artsakhpress.am|

artsakhpress.am: Այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, ԱՀ  Մարտունու շրջանի Կարմիր շուկա  համայնքի  ուղղությամբ թշնամու բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։
 
«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,֊ նշել է Ս. Սարումյանը։
 
Նա հավելել է, որ դեպքի մասին  տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել