Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ չկան․ ՔԿ նախագահի տեղակալ |1lurer.am|
14:05 - 03 նոյեմբերի, 2021

Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ չկան․ ՔԿ նախագահի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով առաջիկայում հանգուցալուծում կլինի։ Այս մասին այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

Նա նշեց, որ տևական ժամանակ է՝ այս գործով քննություն են իրականցրել և մոտեցել են ավարտական փուլին։

Հարցին՝ գործով մեղադրյալներ կա՞ն, Այվազյանը բացասական պատասխան տվեց։

Հարցին ի պատասխան՝ հանգուցալուծումը գործը կարճելու տեսքո՞վ է լինելու, ՔԿ նախագահի տեղակալն ասաց, որ կանխատեսում չի անի։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել