Նման լուրերը իրականությանը չեն համապատասխանում. ԱԳ փոխնախարարը՝ Փաշինյանի և Ալիևի կողմից «3+3» ձևաչափը քննարկելու մասին  |tert.am|
11:54 - 04 նոյեմբերի, 2021

Նման լուրերը իրականությանը չեն համապատասխանում. ԱԳ փոխնախարարը՝ Փաշինյանի և Ալիևի կողմից «3+3» ձևաչափը քննարկելու մասին |tert.am|

tert.am: Հարցը մի փոքր վաղաժամ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քարտեզներով է ՀՀ-ն մասնակցելու դեմարկացիայի վերաբերյալ բանակցություններին:

«Որպեսզի մենք խոսենք դեմարկացիայի բանակցությունների մասին, պետք է լինեն դելիմիտացիայի բանակցություններ: Քանի դեռ չկան դելիմիտացիայի բանակցություններ, խոսել, թե ինչ քարտեզներով, փաստաթղթերով ենք առաջնորդվում, խիստ վաղաժամ է: Երբ լինեն բանակցություններ, մենք այդ հարցերին կանդրադառնանք»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ հստակեցված է, բայց չե՞ն բարձրաձայնում, ԱԳ փոխնախարարը պատասխանեց, թե ընդհանուր մոտեցումներ ձևավորում են ներքին քննարկումների ընթացքում. «Բայց այս պարագայում հանդես գալ մեր գործիքակազմի վերաբերյալ, երբ չկան բանակցություններ, կարծում եմ՝ վաղաժամ է»,-վերահաստատեց նա:

Հարցին՝ կարո՞ղ է վստահեցնել, որ առաջիկայում չի ստորագրվելու որևէ փաստաթուղթերը ՀՀ պետական շահին դեմ կլինի, Գևորգյանը չպատասխանեց:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել