Վրաստանի անվտանգության ծառայությունը հայտնել է Սաակաշվիլու կողմից պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մասին |armenpress.am|
12:46 - 06 նոյեմբերի, 2021

Վրաստանի անվտանգության ծառայությունը հայտնել է Սաակաշվիլու կողմից պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մասին |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում, հաջակցություն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու բողոքի ակցիաների կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունների շենքերը: Այս մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչ Բաչա Մգելաձեն:

«Նոյեմբերի 6-ից տարբեր քաղաքական խմբեր թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ մտադրվել են պերմանենտ ակցիաների իրականացնել, որոնց կմասնակցեն մարզերից եկող կողմնակիցները: Բացի այդ, բողոքի ակցիա է նախատեսվում նաև Թբիլիսիում: Օպերատիվ տվյալներով՝ ակցիաների կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունները: Նշված գործողությունները, որոնց նպատակը բռնի իշխանափոխությունն է, ծրագրվում են բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլու կողմից»,- ասել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել