Վրաստանի ընդդիմությունն այսօր զանգվածային բողոքի ակցիա է ծրագրում Թբիլիսիի կենտրոնում |azatutyun.am|
10:21 - 08 նոյեմբերի, 2021

Վրաստանի ընդդիմությունն այսօր զանգվածային բողոքի ակցիա է ծրագրում Թբիլիսիի կենտրոնում |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան հայտարարել է այսօր Թբիլիսիի կենտրոնում լայնածավալ բողոքի ակցիա անցկացնելու մասին։

Ընդդիմության առաջնորդները նախօրեին վերջնագիր էին ներկայացրել Վրաստանի իշխանություններին՝ պահանջելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել մասնավոր հիվանդանոց: Նա արդեն 39-րդ օրն է բանտում հացադուլ է անում։ Պահանջը կատարելու համար 24 ժամ էին պահանջել։

«Վերջնագրի ժամկետը լրացել է։ Վաղը՝ նոյեմբերի 8-ին, ժամը 20:00-ին ազատության հաղթանակը պետք է սկսենք Ազատության հրապարակից», - հայտարարել է Նիկա Մելիան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել