Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններին։ Այս մասին հաղորդում է Mehr-ը։
Նա մասնավորապես նշել է․ «Վերջին երեք տասնամյակների ընթացքում մենք միշտ դեմ ենք արտահայտվել Ադրբեջանի տարածքի օկուպացմանը եւ աջակցել ենք այս երկրի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը»։
Խաթիբզադեն հայտնել է, որ Իրանի եւ Ադրբեջանի նախագահները ցանկանում են ընդլայնել հարաբերությունները։
«Արտաքին գործերի նախարարների եւ այլ պաշտոնյաների միջեւ կանոնավոր բանակցություններ են ընթանում, եւ մենք հույս ունենք, որ կտեսնենք հարաբերությունների զարգացում այնքան, որքան հնարավոր է»,- հավելել է նա։
comment.count (0)