«Իրադրությունը պայթյունավտանգ Է». «Լելո» կուսակցությունը Վրաստանի իշխանություններին երկխոսության Է կոչում |armenpress.am|
15:58 - 08 նոյեմբերի, 2021

«Իրադրությունը պայթյունավտանգ Է». «Լելո» կուսակցությունը Վրաստանի իշխանություններին երկխոսության Է կոչում |armenpress.am|

armenpress.am: Վրացական «Լելո» ընդդիմադիր կուսակցությունը երկրի իշխանություններին առաջարկում է հանդիպական քայլեր ձեռնարկել եւ անհապաղ երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

«Լելո»-ում նշում են, որ լարվածությունը երկրում, որն ստեղծվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, մեծանում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ բանտում հացադուլ հայտարարելու ֆոնին:

«Շիկացած հասարակության մեջ կտրուկ ավելանում են հույզերը, եւ իրադրությունն արդեն պայթյունավտանգ է դարձել: Գործընթացը բացահայտորեն վերածվում է քաոսի եւ տանում է քաղաքացիական դիմակայության»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Այսպիսի իրադրության մեջ անհրաժեշտ է ձեռնարկել խելամիտ հանդիպական քայլեր, նշում են կուսակցությունում:

«Լելո»-ն դիմում է իշխանության ներկայացուցիչներին. անհապաղ երկխոսություն սկսենք իրադրության ապաէսկալացման համար կոնկրետ ուղիներ գտնելու նպատակով: Յուրաքանչյուր կորցրած րոպե կարող է դրամատիկ կերպով փոխել վրացական պետության ճակատագիրը: «Լելո»-ն պատրաստ է անհապաղ միանալ ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսությանը»,-նշված է հայտարարության մեջ:

Վերջին ժամանակներս բողոքի ակցիաները Վրաստանում անցկացվում են գործնականում ամեն օր: Ավելի վաղ Պետական անվտանգության ծառայությունը բողոքի կազմակերպիչներին մեղադրում էր ուժով իշխանությունը նվաճել փորձելու մեջ: Գերատեսչության տվյալներով, Ռուսթավիում եւ Թբիլիսիում պերմանենտ ակցիաների կազմակերպիչները պատրաստվում են շրջափակել պետական հաստատությունները եւ ճանապարհները, որոնք տանում են Ռուսթավիի թիվ 12 բանտ, որտեղ նստած է Սաակաշվիլին: Մասնավորապես, նրանք ցանկանում են պիկետել Վրաստանի խորհրդարանի, կառավարության վարչակազմի, արդարադատության նախարարության եւ ներքին գործերի նախարարության շենքերը՝ նրանց ամենօրյա աշխատանքային ռեժիմը խախտելու նպատակով, հաղորդել է Sputnik-ը:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել