Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է մեկ շաբաթով |armenpress.am|
17:46 - 09 նոյեմբերի, 2021

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է մեկ շաբաթով |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։

Քոչարյանի պաշտպանական կողմը նախապես դիմել է դատարանին և տեղեկացրել, որ երկրորդ նախագահը մասնակցելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոր հուղարկավորության արարողությանը։ Դատարանը բավարարել է պաշտպանների դիմումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել