Թբիլիսիում Սաակաշվիլիի աջակցության ցույցերի ժամանակ 46 մարդ է բերման ենթարկվել. Վրաստանի ՆԳՆ |tert.am|
13:57 - 10 նոյեմբերի, 2021

Թբիլիսիում Սաակաշվիլիի աջակցության ցույցերի ժամանակ 46 մարդ է բերման ենթարկվել. Վրաստանի ՆԳՆ |tert.am|

tert.am: Թբիլիսիում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին աջակցող բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 46 մարդ, ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Առավոտյան Սաակաշվիլիի կողմնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում տարբեր վայրերում՝ Պետական անվտանգության ծառայության, արդարադատության և առողջապահության նախարարության շենքերի մոտ։ Ցուցարարները պահանջում են նախկին նախագահին ազատ արձակել բանտից, ինչպես նաև նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հիշեցնենք, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան երեկ երեկոյան տեղեկացրել էր աջակիցներին այսօրվա անելիքների մասին։

«Առավոտյան բողոքի ակցիա ենք կազմակերպելու ամբողջ Թբիլիսիով մեկ։ Մենք կանենք այն, ինչ նախկինում երբեք չեն արել քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները, ինչը մեզ բնորոշ չէ։ Մենք սովոր ենք մի կետում կռվել, և դա իշխանություններին թույլ էր տալիս շունչ քաշել, բայց հիմա հակառակն ենք անելու և աստիճանաբար կավելացնենք տեղանքները, մինչև ամբողջ Թբիլիսին ծածկվի ակցիաներով», - ասել էր Մելիան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել