Կառավարությունը կսուբսիդավորի գյուղացու ընտրած ապահովագրության 50 տոկոսը․ Նիկոլ Փաշինյան
07:15 - 27 մարտի, 2019

Կառավարությունը կսուբսիդավորի գյուղացու ընտրած ապահովագրության 50 տոկոսը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց, որ Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ծրագիր է ներդնում։

«Այն իրականացվելու է վեց մարզերում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց ձոր։ Ապահովագրվելու են ծիրանի և խաղողի այգիները՝ որպես մեկնարկ։ Ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն և հրդեհ։ Կառավարությունը գյուղացուն ասում է՝ հարգելի՛ գյուղացի, Դուք ապահովագրությունը գնեք, Կառավարությունը ձեր ապահովագրության 50 տոկոսը կսուբսիդավորի։ Այսինքն՝ ինչ ապահովագրություն գնեք, դրա 50 տոկոսը վճարելու է Կառավարությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել