Կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել 16 քաղաքացի
13:10 - 11 նոյեմբերի, 2021

Կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել 16 քաղաքացի

Ընդդիմությունն այսօր առավոտից բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրման։

Ակցիայի ընթացքում իրավիճակը լարվեց, երբ ոստիկանները ցույցին մասնակցող ընդդիմադիր պատգամավորիներին  թույլ չտվեցին մոտենալ կառավարության շենքին։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին։

Ոստիկանությունից Infocom-ին հայտնեցին, որ կառավարության շենքի մոտից 16 անձ է բերման ենթարկվել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։

Այս պահին ակցիան շարունակվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել