Կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իրականացվել է 62 նմուշառում, ապա տրամադրվել ձևաթղթեր՝ կեղծ պատասխաններով. ՌՈ-ում հարուցվել է քրգործ
16:56 - 11 նոյեմբերի, 2021

Կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իրականացվել է 62 նմուշառում, ապա տրամադրվել ձևաթղթեր՝ կեղծ պատասխաններով. ՌՈ-ում հարուցվել է քրգործ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ծառայությունների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2021թ. սեպտեմբերի 29-ին և 2021 թ. հոկտեմբերի 15-ին ՖԵՆԻՔՍ ՄԵԴ ՍՊԸ-ի ներկայացուցիչները Covid-19 համավարակի հայտնաբերման հետազոտության նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմից իրականացրել են ընդհանուր թվով 62 նմուշառում։ Այնուհետև, համապատասխանաբար 2021թ. հոկտեմբերի 4-ին և 2021 թ. հոկտեմբերի 18-ին վերջիններիս տրամադրել են ԲԻՈՄԵԴ ՍՊԸ ձևաթղթեր՝ առանց ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտության բացասական տվյալներով կեղծ պատասխաններով:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել