Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին կալանավորելու՝ դատախազի վերաքննիչ բողոքը: Դեռևս հոկտեմբերին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Մենուա Հովսեփյանին 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել տվյալ որոշման դեմ:
Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով և նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կրկին կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով:
comment.count (0)