Վրաստանի նախագահը ՅՈւՆԵՍԿՕ-ին առաջարկել է սահմանել կովկասյան լեզուների միջազգային օր |armenpress.am|
17:49 - 13 նոյեմբերի, 2021

Վրաստանի նախագահը ՅՈւՆԵՍԿՕ-ին առաջարկել է սահմանել կովկասյան լեզուների միջազգային օր |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի ստեղծման 75-ամյակին նվիրված համաժողովում հանդես է եկել կովկասյան լեզուների միջազգային օր ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմից:

«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել կովկասյան լեզվաընտանիքի վրա, դա Եվրասիական մայրցամաքում ամենափոքր լեզվաընտանիքն է, սակայն այն տասնյակ լեզուներ է ընդգրկում: Աբխազերենը մեկն է այն լեզուներից, որը հնագույն ժամանակներից ի վեր ներկայացնում է Կովկասը: Բոլոր այդ լեզուները, բացառությամբ վրացերենի, գտնվում են անհետացման վտանգի առաջ»,- ասել է Զուրաբիշվիլին՝  նշելով, որ պետք է փոխել ստեղծված իրավիճակը: «Դիմում եմ ձեզ՝ կազմակերպությանը մի նախաձեռնությամբ, որի նպատակն է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունն ու ներգրավվածությունը՝ սահմանելու կովկասյան լեզուների միջազգային օր: Մենք պետք է փրկենք դրանք»,- ասել է նա:

Կովկասյան լեզվաընտանիքում հաշվվում է ավելի քան 30 լեզու, որոնք միավորված են 4 խմբում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել