«Հըզբոլլահ»-ի առաջնորդը Գոլանները Իսրայելի մաս ճանաչելու կապակցությամբ դիմադրության կոչ է արել |news.am|
06:07 - 27 մարտի, 2019

«Հըզբոլլահ»-ի առաջնորդը Գոլանները Իսրայելի մաս ճանաչելու կապակցությամբ դիմադրության կոչ է արել |news.am|

news.am։ Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալան կոչ է արել դիմադրության՝ կապված ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարության ճանաչման հետ՝ հայտնում է AFP-ը։

Նրա խոսքերով, սիրիացիների համար միակ ճանապարհը իրենց հողերը վերադարձնելն է, իսկ պաղեստինցիների համար «օրինական իրավունքներին» հասնելը՝ դա «դիմադրությունն է, դիմադրությունը եւ դիմադրությունը»։ Նա Թրամփի այդ քայլն անվանել է «ծայրահեղ շրջադարձային պահ արաբա-իսրայելական պատմության մեջ»։

Թրամփի որոշումը «ջախջախիչ հարված է հասցնում տարածաշրջանում, այսպես կոչված, խաղաղ գործընթացին»՝ ասել է Նասրալան։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել