Անօթևանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ անցկացրեց Գյումրու քաղաքապետարանում
11:49 - 27 մարտի, 2019

Անօթևանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ անցկացրեց Գյումրու քաղաքապետարանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ձևավորված անօթևանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ անցկացրեց Գյումրու քաղաքապետարանում: Նիստի ընթացքում հստակեցվեց, որ աշխատանքային խմբին հաջողվել է մինչ այս պահը հավաքագրել 6338 ոչ հիմնական շինության մասին տեղեկատվություն, որից 3530-ը՝ Շիրակի մարզում, դրանցից 3150-ը տեղադրված են պետական կամ համայնքային հողամասեր հանդիսացող տարածքների վրա, իսկ 380-ը՝ քաղաքացիների սեփականություն հանդիսացող տարածքներում են գտնվում:

Աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանն անդրադարձավ Աշոցքի Կոճոռ թաղամասի հիմնահարցին: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ խնդիրն առաջիկայում կքննարկվի:

«Ժամանակին էդ փայտաշեն թաղամասի բնակիչներին տրվեց օրդեր, մարդիկ գրանցեցին որպես մշտական բնակարաններ, բայց դրանք ժամանակավոր էին եւ 20 տարուց ավել բնակվել չի կարելի, քանի որ մեր պայմաններում դրանք երկար չեն դիմանում: 30 տարի առաջ դա էդ անօթեւանների համար երկնքից իջած մանանա էր, ստացան բնակարան, կարեւոր չէր, թե ինչ, եւ դա փրկություն էր էդ պահին: Մենք էդ պահին ոնց որ ժամանակ շահեցինք եւ հասանք այսօրվան: Այս խնդրի համար առանձին որոշում է պետք կայացնել եւ լուծել»,-լրագրողների հետ զրույցում ասած Վերմիշյանը:

Աշխատանքների վերջնական արդյունքներն ի մի են բերվելու մինչեւ հունիսի 30-ը եւ որպես ամբողջական փաթեթ ներկայացվելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ուսումնասիրությունից եւ հետագա քննարկումներից հետո պարզ դառնա, թե ինչ ձեւով է կարգավորվելու ՇՄ անօթեւանության խնդիրն ու քանի՞ անօթեւան ընտանիքի բնակարանային խնդիր է լուծվելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել