Նորաբակ գյուղի հատվածում փոխհրաձգության հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող ․ՊՆ
21:00 - 22 նոյեմբերի, 2021

Նորաբակ գյուղի հատվածում փոխհրաձգության հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող ․ՊՆ

Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ 

Փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել