Իսրայելի բանակը նոր պատասխան հարվածներ Է հասցրել Գազայի հատվածում |armenpress.am|
07:19 - 26 մարտի, 2019

Իսրայելի բանակը նոր պատասխան հարվածներ Է հասցրել Գազայի հատվածում |armenpress.am|

Արմենպրես: Իսրայելի պաշտպանության բանակը մարտի 26-ին նոր հարվածներ Է հասցրել Գազայի հատվածում ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման:

«Վերջին երկու ժամավա ընթացքում, ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման, Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները լրացուցիչ ահաբեկչական թիրախներ են խոցել Գազայի հատվածի հարավային մասում:

Տանկերն ու ուղղաթիռները նույնպես հարվածել են ՀԱՄԱՍ-ի մի քանի ռազմական պահակակետերի: Այդ հարվածները կատարվել են ի լրումն տասնյակ ուրիշների, որոնք հասցվել են վերջին 24 ժամավա ընթացքում»,- ասված Է զինվորականների կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Պաղեստինցի արմատականները լույս մարտի 26-ի գիշերը, Երեւանի ժամանակով կեսգիշերից հրադադարի մասին հայտարարությունից հետո, շուրջ 30 հրթիռ են արձակել Իսրայելի հարավային շրջանների վրա, ավելի վաղ հայտնել Է բանակային մամուլի ծառայությունը: Ի պատասխան իսրայելցի զինվորականները 15 ռազմական թիրախ են խոցել Գազայի հատվածում:

Դիմակայության հերթական սրացումն սկսվել Է այն բանից հետո, երբ մարտի 25-ի վաղ առավոտյան Գազայի հատվածից արձակված հրթիռը բնակելի շենք խոցեց Իսրայելի կենտրոնական մասի Միշմերեթ մոշավում (գյուղական տիպի բնակավայր)՝ Թել Ավիվից հյուսիս ընկած շրջանում: Գրոհի հետեւանքով տուժել Է յոթ իսրայելացի, ներառյալ երեխաներ:

Ի պատասխան մարտի 25-ի երեկոյան բանակն սկսեց հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի դիրքերին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Գազայի հատվածում ստեղծված իրադրության պատճառով հարկադրված Էր մարտի 25-ին ընդհատել այցը ԱՄՆ: Իսրայելի ժամանակով լույս երեքշաբթի գիշերը Վաշինգտոնից մեկնելուց առաջ նա հայտարարել Է, որ «Իսրայելն արդեն շատ ուժեղ պատասխան Է տվել Գազայի հատվածից իրականացված հրթիռակոծումներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել