Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մարտի 23-ին երեկոյան հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի կայարանում կայանված ՌԱՖ մակնիշի միկրոավտոբուսի մեջ։ Մեքենայի մեջ են եղել 12-ամյա աղջիկն ու նրա հայրը, որոնք տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը բարձրացնում է պետական մարմինների պատասխանատվության հարցը։
Ինչո՞ւ է դպրոցահասակ երեխան իր ծնողի հետ գիշերել ավտոմեքենայի մեջ և որո՞նք են պետական սոցիալական և կրթական մարմինների գործառույթները՝ նման դեպքերի կանխարգելման համար»։
comment.count (0)