«5165» շարժումը փողոցային պայքարից տեղափոխվում է քաղաքական կոնսուլտացիաների հուն․ շարունակում ենք պահանջել Կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ․ հայտարարություն |tert.am|
12:57 - 29 նոյեմբերի, 2021

«5165» շարժումը փողոցային պայքարից տեղափոխվում է քաղաքական կոնսուլտացիաների հուն․ շարունակում ենք պահանջել Կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ․ հայտարարություն |tert.am|

tert.am: «5165» շարժումը ՀՀ անվտանգությանը, տարածքային անվտանգությանն ուղղված սպառնալիքները և Արցախյան հիմնախնդրի հարցում հակահայկական քայլերի շարունակականությունը կանխելու նպատակով պահանջում է կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ ներկայացնելով շարժման հայտարարությունը։

««5165» շարժման հանրային բողոքի գործողությունները հետևեցին Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի այն հայտարարությանը, որ պատրաստվում է ստորագրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մասին փաստաթուղթ»,-հիշեցրեց նա՝ նշելով, թե իրենց նախնական պահանջն էր բացահայտել այդ փաստաթղթի էությունը՝ ինչ քարտեզներ են հիմքում, որոնք են հայկական կողմի «կարմիր գծերը»։

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 26-ին Փաշինյանը Սոչիում ստորագրեց եռակողմ փաստաթուղթ, մինչդեռ խոսել էր հանձնաժողովի ստեղծման մասին։

«Ազգային կարևորագույն հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս իշխանության մյուս թևերին մասնակից չդարձնելը, ազգային անվտանգության հարցերում որոշումների ընդունումը մենաշնորհելը հակաիրավական է, հակասահմանադրական, հակաժողովրդական, հակազգային ու կործանարար, այս գործելակերպը վերջնականապես քանդում է ՀՀ-ում առանց այդ էլ խարխուլ պառլամենտարիզմը, անդառնալի հարված հասցնում սահմանադրականությանը, քանի որ իշխանության մյուս թևերը չեն իրականացնում վերահսկման ու հավասարակշռման իրենց գործառույթները»,-ներկայացրեց նա՝ հավելելով, թե պատրաստվում են հանդիպումներ իրականացնել բոլոր քաղաքական ուժերի, ՀԿ-ների հետ, որոնք համաձայն են Կառավարության հրաժարականի պահանջին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել