Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի բուհական ինքնավարության ոլորտում եվրոպական ստանդարտների հոգեվարքի վտանգ կա
12:40 - 26 մարտի, 2019

Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի բուհական ինքնավարության ոլորտում եվրոպական ստանդարտների հոգեվարքի վտանգ կա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ռեկտորների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը: Նա, մասնավորապես, գրել է.

«Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը ռեկտորներիի մասին միանգամից մի քանի հոդվածների նյութ է իշխանափոխությունից հետո:

1. Նիկոլ Փաշինյանն ակնհայտ և հերթական զրպարտությունն արեց՝ մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելով որոշ ռեկտորների հասցեին:

2. Նիկոլ Փաշինյանը քաղաքական որոշման անվան տակ ակնհայտորեն պաշտոնեական դիրքի չարաշահում է իրականացրել՝ օրենքով սահմանված կարգով ընտրված և պաշտոնավարող մարդու նկատմամբ վարչապետի լիազորությունները զանցելով:

3. Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանել է, որ քաղաքական դրդապատճառներով ուղղորդում է իրականացնում վերահսկող և իրավապահ մարմինների նկատմամբ:

4. Նիկոլ Փաշինյանը խախտել է նաև Սահմանադրության՝ ցանկացած խտրականության, այդ թվում՝ քաղաքական հայացքների համար, արգելքի մասին դրույթը:

Կրկնակի ստանդարտների գուռուն իր որոշումներով արդեն իսկ հասցրել է ողողել բուհերի կառավարման խորհուրդները քաղաքական լոյալություն դրսևորող սեփական քաղաքական թիմի կադրերով:

Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի բուհական ինքնավարության և կրթության ոլորտում եվրոպական ստանդարտների հոգեվարքի վտանգ կա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել