Ղըրղզստանը պահանջում է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի շուտափույթ նշանակում |azatutyun.am|
10:07 - 26 մարտի, 2019

Ղըրղզստանը պահանջում է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի շուտափույթ նշանակում |azatutyun.am|

azatutyun.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Ղըրղզստանը պահանջում է դաշինքի նոր գլխավոր քարտուղարի շուտափույթ նշանակում։
Բիշքեկը միևնույն ժամանակ հավելում է, որ այդուհանդերձ կազմակերպության գործունեության վրա գլխավոր քարտուղարի բացակայությունը չի անդրադառնում։ Այդ մասին հայտարարել է Ղըրղզստանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Դանիյար Սըդըկովը:

«Մենք, որպես նախագահող կողմ, ցանկանում ենք, որպեսզի կազմակերպության լիարժեք աշխատանքի համար որքան հնարավոր է գլխավոր քարտուղարն արագ նշանակվի», - «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ընդգծել է Ղըրղզստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

Անցած նոյեմբերին ռազմական դաշինքի նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղըրղզստանին:

Գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է անցած տարվա նոյեմբերից․ Հայաստանը վաղաժամ ետ կանչեց 2017-ի ապրիլից այն զբաղեցնող Յուրի Խաչատուրովին, ում «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրված: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պնդում է, որ այդ պաշտոնը պետք է Հայաստանինը լինի մինչև 2020 թվականը, և որ հարցը պետք է լուծվի փոխհամաձայնությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել