lragir.am: Սերունդները հիշելու են նախագահ Թրամփի կողմից Գոլանի բարձունքներում մեր սուվերենության ճանաչումը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Վաշինգտոնից Իսրայել վերադառնալուց հետո:
«Միջազգային կյանքում մի շատ կարևոր սկզբունք կա: Երբ ագրեսիայի ես դիմում, տարածք ես կորցնում, մի արի ու հետ պահանջիր: Դա մերն է: Մենք պատմական արմատներ ունենք Գոլանի բարձունքներում: Մենք վերադարձել ենք Գոլան, Գոլանը մերն է: Գոլանը մերն է պատմության ու ինքնապաշտպանության իրավունքով, և նախագահ Թրամփը ճանաչում է դա»,– ասել է Նեթանյահուն:
comment.count (0)