Երևանի քաղաքապետարանը Արդարադատության նախկին նախարարին կոչ է անում անհապաղ դադարեցնել ապօրինի շինարարությունը
18:11 - 08 դեկտեմբերի, 2021

Երևանի քաղաքապետարանը Արդարադատության նախկին նախարարին կոչ է անում անհապաղ դադարեցնել ապօրինի շինարարությունը

 Երևան քաղաքի Այգեստան 12-րդ փողոցի հ.8 հասցեում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, դեռևս ս. թ. սեպտեմբերից սկսած, իրականացվել են բնակելի տան տանիքի վերակառուցման ինքնակամ շինարարական աշխատանքներ։

Այս մասին հայտնում են քաղաքապետարանից, մանրամասնելով, որ բացի այդ, ս․ թ․ նոյեմբեր ամսվա վերջերից սկսած մինչ օրս նույն հասցեում իրականացվում են նաև երկհարկանի շինության կառուցման ինքնակամ աշխատանքներ։

«Ըստ ձեռքբերված բանավոր տեղեկատվության՝ Գ․ Մանուկյանի մահից հետո, այդ հասցեում ինքնակամ շինարարական աշխատանքները նախաձեռնվել, կազմակերպվել են և իրականացվում են վերջինիս որդու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել