Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
21:56 - 08 դեկտեմբերի, 2021

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Դեկտեմբերի 8-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները անդրադարձել են Պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի իրականացման և 4-րդ ծրագրի նախապատրաստական աշխատանքներին:

Երրորդ ծրագրի շրջանակներում մեծ առաջընթաց է գրանցվել էլեկտրոնային համակարգերի ոլորտում՝ ինտեգրված անվտանգության համակարգ էլեկտրոնային կառավարման բոլոր հարթակների համար, թվային ստորագրության և նույնականացման համակարգեր, քաղաքացիների հետ հետադարձ կապի միասնական պորտալ և այլն: Չորրորդ ծրագիրը նախատեսում է պետության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնում՝ թվայնացված ծառայությունների թիվը հասցնելով 350-400-ի, հարկային վարչարարության համակարգերի արդիականացում, ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացում, ճանապարհներից օգտվողների իրազեկման համակարգ, կիբերանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդնում, պետական տվյալների միասնական կենտրոնի հիմնում և այլն: 

Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև համագործակցությունն ու ընթացիկ ծրագրերը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացում, ջրօգտագործում, էներգետիկա, համայնքների համաչափ զարգացում և այլն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել