armtimes.com: ՀՀ կառավարության որոշմամբ՝ «ԱՐԵՎԻ ՍՔԻՆՔԵՐ» ՓԲԸ-ն ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական վարչությունից հայտնելով այս մասին՝ նշում են, որ ներմուծվող հումքը օգտագործվելու է Արմավիրի մարզում բնական և օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության համար։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 130 մլն դրամի ներդրում՝ կապիտալ և հումքի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 12 նոր աշխատատեղ՝ մինչև 433,000 դրամ միջին աշխատավարձով։
comment.count (0)