ՀՀ վերադարձած և մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 գերիներից 1-ը կալանավորվեց, 1-ը՝ ազատ արձակվեց |armtimes.com|
13:22 - 10 դեկտեմբերի, 2021

ՀՀ վերադարձած և մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 գերիներից 1-ը կալանավորվեց, 1-ը՝ ազատ արձակվեց |armtimes.com|

armtimes.com: Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 զինծառայողներից մեկի՝ Ս. Ա.-ի մասով դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը: 

Տեղեկությունը փոխանցեց նրա պաշտպան Լևոն Վարդապետյանը: Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու են, ինչպես նաև հայտնեց, որ դեռ սույն որոշումը չի ստացել: 

Իսկ ահա մեղադրյալի կարգավիճակ ունեցող զինծառայողներից Ն. Ե.-ն չի կալանավորվի։ Նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ստացել է դատարանի որոշումը, և երեկվանից Ն. Ե.-ն ազատման մեջ է: 

Մյուս երեք գերիների մասով որոշումը դեռ չի հրապարակվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել