Ես չեմ ճանաչում վերը նշված մաքրություն անող կազմակերպության ոչ տիրոջը, ոչ տնօրենին. Ալեն Սիմոնյան
06:53 - 29 մարտի, 2019

Ես չեմ ճանաչում վերը նշված մաքրություն անող կազմակերպության ոչ տիրոջը, ոչ տնօրենին. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 «Այսօր «Փաստ» թերթը հերթական սուտն է իմ մասին գրել, թե իբր ԱԺ մաքրուհիների հետ խոսել եմ, քանզի իմ ընկերոջ կազմակերպությունն է շահել մաքրություն կազմակերպելու տենդեռը, և ես նույնիսկ տարբեր տեղեր եմ զանգահարել դրա համար: Հիմա, որ դատի տամ, կամ սկսեմ արհամարհել այս թերթին, պետք է ասեն` ճնշում մամուլի վրա:
Այս նույն «լրատվականը» օրեր առաջ շահարկում էր տարիներ առաջ մահացած իմ ընկերոջ մահը, որ իր կայքի այցելությունները ապահովեր:

«Գաղտնիքը բացահայտված է, ով է սպանել դերասանին», իսկ նյութի մեջ ընդամենը հին տեսանյութ էր, որտեղ բժիշկը պատմում էր, որ մահամերձ ընկերս իրենց մոտ է և վատ վիճակում:

Հիմա փաստ 
Ես չեմ ճանաչում վերը նշված մաքրություն անող կազմակերպության ոչ տիրոջը, ոչ տնօրենին, ես ճանաչում եմ մաքրուհիներին, ովքեր ինձ դիմել են և ես փորձել եմ նրանց օգնել, և ես ճանաչում եմ շատերին այս, «լրատվական» -ում և ուզում եմ ասել` ամոթ Ձեր արած «գործին»»։ 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել