armlur.am։ Վրաստանի տարածքով ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման հետ կապված կրկին խոչընդոտներ են ստեղծվել։
Վրացական կողմից բեռնափոխադրողներին երեկ տեղեկացրել են, որ այսօրվանից ցորենով բեռնված մեքենաները պետք է կշռեն ոչ թե 44 տոննա, այլ 40։ Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեցին բեռնափոխադրողները։ «Տարօրինակ, մեզ համար անհասկանալի պայմաններ են ներկայացվում։
Միջազգային բեռնափոխադրման չափանիշներով բեռնատարն ու բեռը միասին պետք է կշռեն 44 տոննա։ Իսկ հիմա Վրաստանում մեկ գիշերվա մեջ որոշել են, որ մեքենան ու բեռը պետք է լինեն 40 տոննա։ Ընդ որում՝ խոսքը, մասնավորապես, վերաբերում է ցորենին»,- ասաց բեռնափոխադրողը»։
comment.count (0)