Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասով էքստրադիցիոն գործընթացում ենք․ գլխավոր դատախազ |armtimes.com|
15:15 - 29 մարտի, 2019

Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասով էքստրադիցիոն գործընթացում ենք․ գլխավոր դատախազ |armtimes.com|

armtimes.com: Էքստրադիցիոն գործընթացում ենք գտնվում, անհրաժեշտ կոնվենցիոն պահանջներն ապահովված են, ուղարկել ենք փաստաթղթերը, սպասում ենք մեր գործընկերների առաջարկին։ Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամների հետ դռնփակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է գտնվում Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Հայաստանին արտահանձնելու հարցը։

Ինչ վերաբերում է քննարկումներին, թե արտահանձնումը կարծես երկարաձգվում է, Դավթյանն ասաց, որ ինքն այդպես չի կարծում, քանի որ նմանատաիպ գործընթացների պրակտիկան ցույց է տալիս, որ այս պահին եղած ժամանակը դեռեւս անհանգստացնող ժամանակ չէ․

«Գործն ամենատարբեր նրբություններ ունի, այդ երկրի իրավասու մարմինը պետք է որոշում կայացնի, հետո բողոքարկելու հանարվորություններ կան»,-ասաց դատախազը՝ նշելով, որ Հայաստանում էլ որոշ հետախուզվողների հայտնաբերելիս այլ երկրների գործընկերների հետ երկար գործընթաց է լինում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել