ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը կարևոր տեղեկություն է ներկայացրել Ամերիկա ուղևորվողների համար
22:39 - 15 դեկտեմբերի, 2021

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը կարևոր տեղեկություն է ներկայացրել Ամերիկա ուղևորվողների համար

Օդային սահմանով ԱՄՆ մուտք գործող 2 տարեկան և դրանից բարձր տարիքի բոլոր ուղևորները, անկախ պատվաստված լինելու հանգամանքից կամ իրենց ծագման երկրից, պարտավոր են ներկայացնել ԱՄՆ չվերթի մեկնմանը նախորդող մեկ օրվա ընթացքում կատարված ՔՈՎԻԴ19-ի թեստի բացասական արդյունք կամ վերջին 90 օրվա ընթացքում ՔՈՎԻԴ19-ից ապաքինված լինելը փաստող ապացույց։ Այդ մասին նշված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության ֆեյսբուքյան էջում։
 
«Բոլոր ԱՄՆ ուղևորվողներին հորդորում ենք պարբերաբար ստուգել ձեր ավիափոխադրողի կայքը և հետևել Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքին՝ ՔՈՎԻԴ19-ին առնչվող սահմանափակումների հետ կապված փոփոխությունների մասին վերջին տեղեկությունների համար»,- ասված է գրառման մեջ։
 
Մանրամասները՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել