armtimes.com: Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց պարտադիր զինվորական ծառայությունից ազատել վեց քաղաքացու, որոնք հանդես են գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում․ Կարեն Իսրայելյան, Աշոտ Սարդարյան, Սարգիս Բալոյան, Նորայր Մամեդով-Ասլանյան, Վարդան Պողոսյան, Գեղամ Ղադիմյան։
Կարեն Իսրայելյանը, Աշոտ Սարդարյանը, Սարգիս Բալոյանը, Նորայր Մամեդով-Ասլանյանը, Վարդան Պողոսյանը, Գեղամ Ղադիմյանը կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի № 962-Ա որոշմամբ տարկետման իրավունք են ստացել, իսկ Վարդան Պողոսյանին 2017 թվականի նոյեմբերի 30-ի № 1525-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչեւ 2018 թվականի ձմեռային զորակոչը, եւ քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։
«Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել Կարեն Իսրայելյանին, Աշոտ Սարդարյանին, Սարգիս Բալոյանին, Նորայր Մամեդով-Ասլանյանին, Վարդան Պողոսյանին եւ Գեղամ Ղադիմյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից», - ասված է որոշման մեջ:
comment.count (0)