Չորս հանգստյան օր. հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի |armenpress.am|
09:20 - 23 հունվարի, 2020

Չորս հանգստյան օր. հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնի առիթով չորս օր հանգստյան կլինի:

Երկուշաբթի՝ հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1՝ շաբաթ օր:  Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Արդյունքում ստացվում է չորս հանգստյան օր՝ հունվարի 25, 26, 27 և 28:

 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել