Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Google-ին. Բաքուն պահանջում է հեռացնել Արցախի բնակավայրերի հայերեն անվանումները |tert.am|
13:05 - 23 դեկտեմբերի, 2021

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Google-ին. Բաքուն պահանջում է հեռացնել Արցախի բնակավայրերի հայերեն անվանումները |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական ուղիներով դիմել է Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի  վերահսկողության տակ անցած տարածքների հայկական անվանումների օգտագործումից, ինչի մասին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ներկայում Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից վերահսկվող արցախյան քաղաքների և շրջանների անունները նշված են ադրբեջաներեն և հայերեն լեզուներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել