Անտառային ֆոնդի վերականգնում, էներգիայի խնայողություն. IDeA հիմնադրամը ստեղծում է նոր բնապահպանական հարթակ
06:09 - 28 մարտի, 2019

Անտառային ֆոնդի վերականգնում, էներգիայի խնայողություն. IDeA հիմնադրամը ստեղծում է նոր բնապահպանական հարթակ

armenpress.am։ IDeA հիմնադրամը ստեղծում է նոր՝ ClimateUturn բնապահպանական հարթակ, որի առաջնահերթություններն են անտառային ֆոնդի վերականգնումը, էներգիայի խնայողությունը, թափոնների առաջացման կանխարգելումը, էկոլոգիական չափանիշների ձևավորումը:

Համակարգային փոփոխություններ հնարավոր են միայն երկրի հետևողական համալիր զարգացման ընթացքում, հետևաբար IDeA-ն իրականացնում է խարսխային նախագծեր, որոնք փոխկապակցված և դրական փոփոխությունների շղթա են կազմում: Այս ամենը պահանջում է ապահով հենարան՝ հարթակ: Բոլոր նախագծերի հիմքում միմյանց փոխկապակցված մի քանի հարթակներ են. օրինակ՝ «Ավրորա» նախաձեռնությունն իրականացվում է հումանիտար հարթակի վրա, UWC Dilijan-ը՝ կրթական:

Գործում են նաև տեխնոլոգիական, առողջապահական, ֆինանսական, զբոսաշրջային և քաղաքաշինական հարթակներ: Ինչպես մյուսները, այնպես էլ բնապահպանական հարթակը, IDeA հիմնադրամը սկսում է որպես երկարաժամկետ նախաձեռնություն և դիտարկում է այն երկրի զարգացման 30-ամյա ծրագրի շրջանակում:

Նախաձեռնությունը կենտրոնանալու է Հայաստանի համար կարեւոր երեք ուղղությունների վրա՝ թափոնների գոյացման կանխարգելում, անտառային ֆոնդի վերականգնում, էներգիայի խնայողություն՝ փորձելով միասնական, ամենօրյա գործողությունների շնորհիվ արձանագրել արագ արդյունք: Նախատեսվում է նաեւ Հայաստանում սպառվող ապրանքների և ծառայությունների էկոլոգիական չափանիշների ձևավորում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել