Զելենսկին նշել է 2022-ի պետական քաղաքականության հիմնական ուղղությունները |factor.am|
20:32 - 02 հունվարի, 2022

Զելենսկին նշել է 2022-ի պետական քաղաքականության հիմնական ուղղությունները |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է 2022 թվականի պետական քաղաքականության մի քանի ուղղություններ: Դրանց թվում նա նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը, օլիգարխների և կոռուպցիայի դեմ պայքարը, դատական բարեփոխումների շարունակությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ աս մասին Ուկրաինայի նախագահը գրել է «Новое время» ամսագրի համար հրապարակված հոդվածում։

Պատվաստումը

Զելենսկին թվարկել է մի քանի հիմնական ուղղություն, որոնց վրա պետությունը կկենտրոնանա գալիք տարում։ Դրանցից առաջինը պատվաստումն է։ Զելենսկին հիշեցրել է, որ «մարդկանց բացարձակ մեծամասնության համար պատվաստման միայն ամբողջական կուրսը նախապայման կդառնա կարանտինի մասին մոռանալու համար», և հավաստիացրել է, որ երկիրը կապահովվի պատվաստանյութերով, այդ թվում՝ վերապատվաստվելու համար:

Դատական բարեփոխումները

Ըստ Զելենսկու՝ հաջորդ տարի կպահանջի ևս մեկ ուղղություն ՝ երկրում ընթացող դատական բարեփոխումը: Ընդ որում, նա չի բացառել, որ դատական բարեփոխումների հարցով իշխանությունը կարող է հարցնել երկրի բնակիչների կարծիքը։ «Շատ կարեւոր է, որ հասարակությունն ասի իր խոսքը, եթե դրա համար էլ գա ժամանակը», – ասել է Զելենսկին:

Պայքար օլիգարխների դեմ

Օլիգարխների դեմ պայքարը շարունակելու խոստումը Զելենսկին նույնպես դասել է այս տարվա աշխատանքի առանցքային առաջնահերթություններին։ «2022 թվականի մայիսին կհայտնվի առավելագույնս հստակ կարմիր գիծ նրանց համար, ովքեր դեռ 90-ական թվականներից համարում են, որ պետությունը նրանց անձնական սեփականությունն է»,- խոստացել է նա:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել