ՀԱՊԿ ուժերի ժամանումը թույլ է տվել ղազախստանցի ուժայինների մի մասին ուղարկել Ալմաթի՝ մասնակցելու հակաահաբեկչական գործողություններին. Տոկաև |tert.am|
12:18 - 08 հունվարի, 2022

ՀԱՊԿ ուժերի ժամանումը թույլ է տվել ղազախստանցի ուժայինների մի մասին ուղարկել Ալմաթի՝ մասնակցելու հակաահաբեկչական գործողություններին. Տոկաև |tert.am|

tert.am: Նուր-Սուլթան ժամանած ՀԱՊԿ խաղաղապահների պաշտպանական գործառույթի կիրառումը թույլ է տվել ղազախստանյան իրավապահ մարմինների ուժերի մի մասն ուղարկել Ալմաթի՝ հակաակաբեկչական գործողություններին մասնակցելու: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Ընդգծվել է, որ ՀԱՊԿ միավորված խաղաղապահ զորակազմի անվտանգության գործառույթի կիրառումը Նուր-Սուլթանում թույլ է տվել ղազախստանյան իրավապահ մարմինների ուժերի մի մասին ներգրավել Ալմաթիում իրականացվող հակաակաբեկչական գործողություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Տոկաևը հստակ հանձնարարություններ է տվել երկրում իրավիճակի կայունացմանն ուղղված գործողություններին ներգրավված գերատեսչությունների օպերատիվ և համախմբված աշխատանքն ապահովելու համար:

Շարունակությունը՝ tert.am կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել